Ծառուկյանը չի ցանկանում «ժողովրդին խանգարել» - Mediamax.am

2807 դիտում

Ծառուկյանը չի ցանկանում «ժողովրդին խանգարել»


Լուսանկարը` Photolure


Երեւան: Մեդիամաքս: «Բարգավաճ Հայաստան» կուսակցության (ԲՀԿ) նախագահ Գագիկ Ծառուկյանը սեպտեմբերի 4-ն երեկոյան «Կենտրոն» հեռուստաընկերության եթերում հեռարձակված հարցազրույցում խոսել է վերջին քաղաքական զարգացումների մասին:

Առանձնացրել ենք մի հատված այդ հարցազրույցից:

 

Դեկտեմբերին արտահերթ ընտրություններ անցկացնելու մասին

 

«Ժողովուրդն ուզում է դեկտեմբերին, ժողովրդի ցավը տանեմ, եթե ժողովուրդն ուզում է դեկտեմբերին, մենք էլ ենք ուզում։ Ես ինչ անում եմ, ժողովրդի համար եմ անում»։

 

«Մենք պատրաստ ենք, էլի ենք պատրաստ, մենք մեր ժողովրդի հետ եղել ենք, էլի կանք, այնպես չի, որ ուզում ենք խանգարել»։ 

 

Նախկին նախագահների մասին

 

«Սարգսյանը, Քոչարյանը, Տեր-Պետրոսյանն իմ՝ ԲՀԿ-ի հետ կապ չունեն ու չեն կարող իմ միջոցով գալ քաղաքականություն, եթե այդպիսի բան լինի, անբարոյական ընտանիքի զավակ եմ»:

 

Սերժ Սարգսյանի հետ ունեցած «սուր զրույցի» մասին 

 

«Նիկոլի մտքով անգամ չէր անցնում, որ Սերժ Սարգսյանը հրաժարական կտա: Էդ ժամանակ Սերժ Սարգսյանը զանգեց ինձ, ասեց՝ մեջքիցս խփեցիր: Սարգսյանի հետ սուր խոսակցություն ունեցա: Ասացի՝ ես ընդդիմադիր եմ ու նրանց հետ եմ»:

 

Հեղափոխությանը աջակցելու մասին

 

«Առաջին օրվանից հեղափոխության, որ Նիկոլը մասնակցում էր, քայլելով հասավ Երեւան, մի քանի հոգով էին: Ոնց եղավ եղավ, որ առաջին հանդիպմանը 1200 հոգի չկար, երկրորդին ավելացավ, ո՞նց եղավ: Կամ, Սասուն Միքայելյանը, Արարատ Միրզոյանը, որ ձերբակալվեցին, ո՞վ առաջինն իրենց կողքը կանգնեց: Էդ հարցերը ձեզ չեք տվե՞լ»:

 

Իր մասին

 

«Ոչ պաշտոն եմ ուզում, ոչ փող, ի՞նչ վատ բան եմ արել իմ ժողովրդին»:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին