Երեւան: Մեդիամաքս: ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում հավանություն է տվել Հայկ Գրիգորյանին ՀՀ Քննչական կոմիտեի նախագահ նշանակելու մասին որոշման նախագծին:
«Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարն առաջնահերթություն է: Այս բոլոր հացերը լուծելիս որեւէ կերպ չպետք է տուժեն մարդու իրավունքները: Չարաշահումների դեմ պայքարում պետք է բացառենք իրավապահ համակարգի աշխատանքին որեւէ այլ մեկնաբանության հնարավորությունը»,- ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ դիմելով Հայկ Գրիգորյանին:
Մեդիամաքսը հիշեցնում է, որ Աղվան Հովսեփյանն այս պաշտոնից հրաժարականի դիմում էր ներկայացրել 2018թ. հունիսին:
Հայկ Գրիգորյանը ծնվել է 1976թ. Երեւանում:
1994-1996 թթ. ծառայել է ՀՀ Զինված ուժերում:
Բարձրագույն իրավաբանական կրթությունը ստացել Ռուսաստանում: 2001թ. գերազանցությամբ ավարտել է ՌԴ պաշտպանության նախարարության ռազմական համալսարանի դատախազաքննչական ֆակուլտետը:
2001-2006 թթ. աշխատել է ՀՀ զինվորական դատախազության Հադրութի, Մարտակերտի, Գյումրիի, Երեւանի կայազորներում՝ որպես քննիչ, ապա՝ ավագ քննիչ:
















