Երեւան: Մեդիամաքս: Վիգեն Սարգսյանը նշանակվել է ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար:
Այս մասին Մեդիամաքս-ին հայտնի է դարձել հավաստի աղբյուրներից:
Վիգեն Սարգսյանը ծնվել է 1975թ., Երեւանում, բժիշկների ընտանիքում:
1996թ. ավարտել է Սանկտ Պետերբուրգի պետական կառավարման ակադեմիայի հեռակա բաժանմունքը` անձնակազմի կառավարում մասնագիտացմամբ:
1997թ. ավարտել է Երեւանի պետական համալսարանի միջազգային հարաբերությունների բաժինը, իսկ 2000թ. ստացել է Իրավունքի եւ դիվանագիտության արվեստների մագիստրոսի կոչում Թաֆթս համալսարանի Ֆլետչեր դիվանագիտական դպրոցից:
1995-98թթ. աշխատել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում՝ որպես խորհրդարանի նախագահի օգնական, իսկ այնուհետեւ` խորհրդական:
2000-2003թթ. ծառայել է ՀՀ զինված ուժերում՝ որպես սպա՝ զբաղեցնելով պաշտպանության նախարարի ռեֆերենտի պաշտոնը: 2003թ. նշանակվել է Հայաստանի Հանրապետության նախագահի օգնական:
2009թ. հունվարի 27-ին ՀՀ նախագահի հրամանագրով Վիգեն Սարգսյանը նշանակվել էր ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ:
Վիգեն Սարգսյանը պարգեւատրվել է Մովսես Խորենացու եւ պաշտպանության նախարարության «Անդրանիկ Օզանյան» մեդալներով, Ֆրանսիայի Ազգային արժանիքների շքանշանի ասպետ է:
Ամուսնացած է, ունի երկու դուստր:
















