Երեւան: Մեդիամաքս: Հայաստանի Ազգային ժողովն այսօր ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանին ընտրեց ՀՀ վարչապետ:
Քվեարկությանը մասնակցեցին 97 պատգամավորներ:
Սերժ Սարգսյանի թեկնածության օգտին քվեարկել են 76 պատգամավորներ, դեմ՝ 17 պատգամավորներ:
Մասնավորապես, դեմ են քվեարկել «Ելք» դաշինքի պատգամավորները եւ «Ծառուկյան» խմբակցության անդամների մի մասը:
















