Վարչական ռեսուրսի չարաշահման դեմ «գործուն մեխանիզմներ կներդրվեն» - Mediamax.am

42012 դիտում

Վարչական ռեսուրսի չարաշահման դեմ «գործուն մեխանիզմներ կներդրվեն»


Լուսանկարը` ՀՀ նախագահի մամուլի ծառայություն

Լուսանկարը` ՀՀ նախագահի մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն արդարադատության նախարարին հանձնարարել է վերլուծել ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության վերջնական զեկույցում ներկայացված առաջարկությունները եւ մշակել համապատասխան օրենսդրական փաթեթ՝ հատուկ ուշադրություն դարձնելով վարչական ռեսուրսի չարաշահման դեմ գործուն իրավական մեխանիզմների ներդրմանը:

Համապատասխան հանձնարարությամբ նախագահը հանդես է եկել այսօր՝ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանի հետ աշխատանքային հանդիպմանը:

 

Նախագահը սահմանադրական բարեփոխումներից բխող իրավական ակտերի մշակման գործընթացում կարեւորել է դրանց որակի ապահովումը: Նա նշել է, որ համապատասխան նախագծերը կառավարություն կամ Ազգային ժողով անհրաժեշտ է ներկայացնել սահմանված վերջնաժամկետից այնքան առաջ, որպեսզի հնարավոր լինի պատշաճ կազմակերպել դրանց վերջնական ընդունումը:

 

Անդրադառնալով հակակոռուպցիոն բարեփոխման ոլորտներում կատարված աշխատանքներին՝ Սերժ Սարգսյանն անհրաժեշտ է համարել հատուկ ուշադրություն դարձնել ընդունված օրենքների կիրառումն ապահովող կառուցակարգերի ներդրմանը:

 

Նախագահն ընդգծել է նաեւ էլեկտրոնային կառավարման համակարգերի ներդրման կարեւորությունը՝ հանձնարարելով այդ ուղղությամբ ակտիվացնել աշխատանքները:

 

 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին