Երեւան: Մեդիամաքս: Հայտնի են մայիսի 14-ին կայացած Երեւանի ավագանու ընտրությունների նախնական արդյունքները:
«Երկիր ծիրանի» կուսակցությունը ստացել է 7.75 % (26 109 ձայն), «Ելք» դաշինքը՝ 21.00 % (70 731 ձայն), Հայաստանի Հանրապետական կուսակցությունը՝ 71,25 % (240 036 ձայն):
Երեք ուժերն էլ ներկայացված կլինեն ավագանիում, իսկ քաղաքապետի պաշտոնը կպահպանի Երեւանի գործող ղեկավար Տարոն Մարգարյանը:
















