Երեւան: Մեդիամաքս: ԱՊՀ երկրների դիտորդական առաքելության ղեկավար Սերգեյ Լեբեդեւն այսօր Երեւանում հայտարարել է, որ ապրիլի 2-ին կայացած խորհրդարանական ընտրություններն անցել են «հանգիստ, թափանցիկ եւ կազմակերպված»։
«Ընտրություններն անցկացվել են Սահմանադրությանն ու Ընտրական օրենսգրքին համապատասխան: Ապահովվել է ընտրողների ընտրական իրավունքի կիրառումը»,-ասել է նա։
ԱՊՀ դիտորդական առաքելության ղեկավարի գնահատմամբ՝ կիրառված տեխնիկական նորամուծություններն ընտրական գործընթացն «ավելի բաց ու թափանցիկ են դարձրել»:
«Այդուհանդերձ, դրանք մի փոքր բարդացրին ընտրական գործընթացը, հատկապես տարեցների համար, սակայն լուրջ խնդիրներ չեն առաջացրել»,- ասել է Սերգեյ Լեբեդեւը՝ հավելելով, որ թափանցիկության առումով «Հայաստանը գերազանցել է անգամ արեւմտյան որոշ երկրների»։
Անդրադառնալով ընտրությունների ընթացքում վարչական ռեսուրսի կիրառման վերաբերյալ ահազանգերին՝ Սերգեյ Լեբեդեւն ասել է, որ դրանք նորմայի սահմաններում են եղել։
«Բոլոր երկրներում է այդպես։ Պետական գործիչներն այդ ընթացքում չեն կարող դադարեցնել իրենց գործունեությունն ու օրինակ՝ չերեւալ հեռուստացույցով»,- նշել է ԱՊՀ դիտորդական առաքելության ղեկավարը:
Առաքելությունը դիտարկել է ընտրությունները 1215 ընտրատեղամասերում:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: