Երեւան: Մեդիամաքս: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն առաջին տիկին Ռիտա Սարգսյանի հետ 9/18 ընտրատեղամասում մասնակցել է խորհրդարանական ընտրությունների քվեարկությանը:
ՀՀ նախագահի քվեարկության ժամանակ էլեկտրոնային սարքի հետ կապված տեխնիկական խնդիր է առաջացել. նախ նրա անձնագրի տվյալները ստիպված ձեռքով են մուտքագրվել, ապա մի քանի րոպե սարքը չի գրանցել մատնահետքը: Տեխնիկական խնդիրների վերացումից հետո նախագահը կատարել է իր ընտրությունը:
Քվեարկությունից հետո Սերժ Սարգսյանն ասել է, որ քվեաթերթիկը քվեատուփի մեջ գցելիս մտածել է, որ «խաղաղությունից թանկ բան չկա, եւ ամեն ինչ անելու ենք, որպեսզի մեր սահմաններին հանդարտություն լինի, եւ այդ սահմանները անձեռնմխելի լինեն»:
«Այսօր շանսեր գնահատելու ժամանակը չէ, քվեներ ստանալու ժամանակն է»,- ասել է Սերժ Սարգսյանը:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: