Կարեն Կարապետյանը կմեկնի Աշխաբադ - Mediamax.am

Փետրվար 14, 2026
6837 դիտում

Կարեն Կարապետյանը կմեկնի Աշխաբադ


Կարեն Կարապետյանը
Կարեն Կարապետյանը

Լուսանկարը` ՀՀ կառավարության մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորած կառավարական պատվիրակությունը մարտի 27-ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Թուրքմենստան:

Կառավարությունում նշել են, որ Կարեն Կարապետյանն Աշխաբադում հանդիպում կունենա Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովի, Թուրքմենստանի նախարարների կաբինետի ղեկավարի տեղակալներ Յաղշիգելդի Կակաեւի եւ Դադեբայ Ամանգելդիեւի հետ:

 

Հանդիպումներում կքննարկվեն հայ-թուրքմենական համագործակցության օրակարգային մի շարք հարցեր: 




Մեր ընտրանին