Մեդիամաքս-ը Քոչարյանի նամակը Էրդողանին տարածել էր դեռեւս 2005թ. ապրիլին - Mediamax.am

Փետրվար 26, 2026
11411 դիտում

Մեդիամաքս-ը Քոչարյանի նամակը Էրդողանին տարածել էր դեռեւս 2005թ. ապրիլին


ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը

Լուսանկարը` ՀՀ երկրորդ նախագահի մամլո գրասենյակ


Երեւան: Մեդիամաքս: Մի շարք լրատվամիջոցներ գրում են, որ Wikileaks-ի փաստաթղթերի շարքում ներկայացված ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պատասխան նամակը Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանին հրապարակվում է առաջին անգամ:

Իրականում Մեդիամաքս-ը այդ նամակի ամբողջական տեքստը հայերեն, ռուսերեն եւ անգլերեն լեզուներով տարածել էր դեռեւս 2005 թվականի ապրիլի 26-ին: Նամակի տեքստը բացառիկության կարգով գործակալությանն էր տրամադրվել ՀՀ նախագահի աշխատակազմի կողմից:

 

Մեդիամաքս-ի կողմից տարածված այդ նամակը վկայակոչվել էին բազմաթիվ լրատվամիջոցներ:




Մեր ընտրանին