ՀՀԿ-ն քննարկում է Արփինե Հովհաննիսյանին նախարար նշանակելու հարցը - Mediamax.am

Հոկտեմբեր 04, 2025
4431 դիտում

ՀՀԿ-ն քննարկում է Արփինե Հովհաննիսյանին նախարար նշանակելու հարցը


Արփինե Հովհաննիսյանը
Արփինե Հովհաննիսյանը

Լուսանկարը` Արփինե Հովհաննիսյանի ֆեյսբուքյան էջից


Երեւան: Մեդիամաքս: Երեկ երեկոյան կայացած ՀՀԿ գործադիր մարմնի նիստում քննարկվել է ԱԺ պատգամավոր Արփինե Հովհաննիսյանին արդարադատության նախարարի պաշտոնում նշանակելու հարցը:

Այս մասին նիստի ավարտին լրագրողներին հայտնել է ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը:

 

«Սերժ Սարգսյանը գործադիր մարմնի անդամների հետ խորհրդակցել է վերոնշյալ հարցի հետ կապված: ԳՄ անդամները հիմնականում դրական են գնահատում Արփինե Հովհաննիսյանի թեկնածությունը»,-ասել է ՀՀԿ մամուլի խոսնակը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին