Սերժ Սարգսյանը շնորհավորել է Վլադիմիր Պուտինին - Mediamax.am

3542 դիտում

Սերժ Սարգսյանը շնորհավորել է Վլադիմիր Պուտինին


Վլադիմիր Պուտինը եւ Սերժ Սարգսյանը
Վլադիմիր Պուտինը եւ Սերժ Սարգսյանը

Լուսանկարը` http://www.kremlin.ru


Երեւան: Մեդիամաքս: Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին՝ ծննդյան օրվա առթիվ:

Ուղերձում ասված է.

 

«Հարգարժա՛ն Վլադիմիր Վլադիմիրի,

 

Ընդունեք սրտանց շնորհավորանքներ Ձեր ծննդյան օրվա առթիվ եւ Ռուսաստանին ծառայության գործում հաջողությունների ամենաջերմ մաղթանքներ:

 

Համոզված եմ, որ պետական եւ քաղաքական գործունեության Ձեր հարուստ փորձը, նախանշված նպատակներին հասնելու գործում սկզբունքայնությունը եւ հետեւողականությունն այսուհետ եւս կծառայեն ռուսական պետականության ամրապնդմանը:

 

Հայաստանում բարձր են գնահատում Ձեր անձնական ներդրումը դաշնակցային փոխգործակցության ամուր հիմքի վրա զարգացող մեր երկրների ժողովուրդների բարեկամության բազմադարյա ավանդույթների բազմապատկման գործում: Այդ համատեքստում կարեւոր նշանակություն եմ տալիս ձեւավորված միջանձնային հարաբերություններին, որոնք, անկասկած, լրացուցիչ խթան են հանդիսանում հայ-ռուսական ռազմավարական գործընկերության հետեւողական զարգացման համար:

 

Գոհունակությամբ կարող ենք հաստատել, որ հայ-ռուսական հարաբերությունների օրակարգը հարստանում է համատեղ կարեւոր նախաձեռնություններով, որոնք ընդգրկում են փոխշահավետ համագործակցության նորանոր ոլորտներ:

 

Ձեր հետեւողական ջանքերը Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման հարցում եւ ակտիվ աջակցությունը Հայաստանի՝ Եվրասիական տնտեսական միություն մտնելու գործում, նույնպես արժանի են ամենախորը երախտագիտության:

 

Հարգելի՛ Վլադիմիր Վլադիմիրի, մաղթում եմ Ձեզ բարօրություն, քաջառողջություն եւ նոր հաջողություններ, իսկ Ռուսաստանի եղբայրական ժողովրդին՝ խաղաղություն եւ բարգավաճում»:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին