Մեդիամաքսի անունից կլոր-սեղանի կեղծ հրավեր է ուղարկվել - Mediamax.am

Փետրվար 20, 2026
597 դիտում

Մեդիամաքսի անունից կլոր-սեղանի կեղծ հրավեր է ուղարկվել


Լուսանկարը` Մեդիամաքս


Երեւան: Մեդիամաքս: Մեդիամաքսի գործընկերներն այսօր մեզ տեղեկացրել են, որ mediamax.information@gmail.com հասցեից հրավեր են ստացել «մասնակցել օնլայն կլոր սեղանին «Անալիտիկա և մեդիա. փորձի փոխանակում 2025-ի վերջին»:

 

Մեդիամաքսը հայտարարում է, որ որեւէ կլոր սեղան չի նախաձեռնել եւ հիշյալ էլ. հասցեն մեզ չի պատկանում:

 

Կեղծ հաղորդագրության մեջ, մասնավորապես, ասված է.

 

«Միջոցառումը նվիրված է տարվա ամփոփմանը, անալիտիկայի, մեդիայի մոնիթորինգի, արտաքին քաղաքականության և պետական նախաձեռնությունների լուսաբանման արդի միտումների քննարկմանը: Սա հրաշալի հնարավորություն է մասնագիտական երկխոսության և փորձի փոխանակման համար անալիտիկայի և մեդիայի ոլորտում աշխատող մասնագետների միջև»:

 

Հաղորդագրությունն առաջարկում է մասնակցության համար գրանցվել հղման միջոցով, որը, ամենայն հավանականությամբ, օգտագործվում է չարագործների կողմից տվյալներ հափշտակելու կամ վնասարար ծրագրեր տարածելու համար:

 

Մեդիամաքսը հորդորում է զգոն լինել եւ նման հաղորդագրություն ստանալու դեպքում՝ անտեսել այն:




Մեր ընտրանին