Երեւանում ցուցադրվում են World Press Photo 2023-ի մրցանակակիր լուսանկարները - Mediamax.am

1303 դիտում

Երեւանում ցուցադրվում են World Press Photo 2023-ի մրցանակակիր լուսանկարները


Անուշ Բաբաջանյանի լուսանկարը
Անուշ Բաբաջանյանի լուսանկարը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

World Press Photo 2023-ի «Տարվա լուսանկար»-ը
World Press Photo 2023-ի «Տարվա լուսանկար»-ը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Անուշ Բաբաջանյանի շարքը
Անուշ Բաբաջանյանի շարքը

Լուսանկարը` Մեդիամաքս

Անուշ Բաբաջանյանի լուսանկարը
Անուշ Բաբաջանյանի լուսանկարը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս


Ալեքսանդր Թամանյանի անվան ճարտարապետության թանգարան-ինստիտուտում բացվել է World Press Photo հեղինակավոր ֆոտոմրցույթի՝ 2023 թվականի մրցանակակիր լուսանկարների ցուցահանդեսը։ Նախաձեռնությունը Հայաստանում Նիդերլանդների թագավորության դեսպանությանն է։

Լուսանկարը` Մեդիամաքս

«Լուսանկարչությունը կարողանում է շատ ճշգրիտ ցուցադրել իրականությունը։ World Press Photo-ն իրական պատմություններ են՝ երբեմն՝ տառապանք, երբեմն՝ նաեւ հույս եւ հավատ։ Այսօր տեսնում ենք 24 հաղթողների, բայց նրանք ընտրվել են գրեթե 60 հազար թեկնածու նկարներից եւ կարողացել են շատ ստույգ ներկայացնել իրադրությունը, օրինակ, Աֆղանստանում կամ Ուկրաինայում»,- ցուցահանդեսի բացմանն ասել է Հայաստանում Նիդերլանդների թագավորության փոխդեսպան Տիմեն Կաուվենարը։

Լուսանկարը` Մեդիամաքս

Ընտրված լուսանկարներն անդրադառնում են 2022 թվականի կարեւոր խնդիրներին՝ պատերազմներին, կլիմայական փոփոխություններին, մարդու իրավունքներին։

 

Ցուցահանդեսը Հայաստանում անցկացվում է երրորդ անգամ, առաջինը՝ 2002-ին էր, երկրորդը՝ 20 տարի անց։

 

«Մենք հնարավորություն ունենք ամեն տարի հյուրընկալելու աշխարհի լավագույն լուսանկարները։ Վստահ եմ, որ մեր լուսանկարիչներն այդ շփումից կստանան առավելագույնը եւ կտան առավելագույնը, որովհետեւ լուսանկարիչների եւ ստեղծագործող մարդկանց շփումները միշտ փոխադարձ են»,- ասել է Ճարտարապետության թանգարան-ինստիտուտի տնօրեն Մարկ Գրիգորյանը։

Լուսանկարը` Մեդիամաքս

Ցուցահանդեսին ներկա էր World Press Photo 2023-ի «Տարվա լուսանկար» անվանակարգի հաղթող, ուկրաինացի Եվգենի Մալոլետկան։ Նա պատմել է, թե ինչպես է լուսանկարիչ երկու ընկերների հետ Մարիուպոլում ականատես եղել ու վավերագրել մարդկանց տառապանքը։ Ռուսական կողմը նրանց անվանել է «տեղեկատվական ահաբեկիչներ» եւ մեղադրել կեղծ նկարներ հրապարակելու մեջ։ Այդ նկարներից մեկն էլ դարձել է հեղինակավոր ֆոտոմրցույթի հաղթող։

World Press Photo 2023-ի «Տարվա լուսանկար»-ը World Press Photo 2023-ի «Տարվա լուսանկար»-ը

Լուսանկարը` Մեդիամաքս

«Իմ լուսանկարում պատկերված հղի կինն Իրինա Կալինինան է Մարիուպոլ քաղաքից, որը պաշարել էին ռուսական զորքերը: Քաղաքը գտնվում էր մշտական հրթիռակոծության եւ հարձակումների տակ: Հրթիռներից մեկը մեզ շատ մոտ ընկավ: Երբ հասանք հիվանդանոց, տեսանք, թե ինչպես են մարդկանց տարահանում շենքից: Տեսանք նաեւ, թե ինչպես են փրկարարները եւ ոստիկանները մի հղի կնոջ տանում դեպի շտապօգնության մեքենա եւ նկարեցինք նրան։ Կինը բղավում էր՝ սպանեք ինձ, բայց փրկեք իմ տղային: Բժիշկները հետո մեզ ասացին, որ, դժբախտաբար, չեն կարողացել փրկել երեխային: Մի քանի օր անց մահացավ նաեւ Իրինա Կալինինան»:

Լուսանկարը` Մեդիամաքս

World Press Photo 2023-ի մրցանակակիրների շարքում է նաեւ հայ լուսանկարիչ Անուշ Բաբաջանյանը։ Նրա «Ծեծված ջրեր» շարքն արժանացել է «Երկարաժամկետ նախագիծ» մրցանակին։

Անուշ Բաբաջանյանի շարքը Անուշ Բաբաջանյանի շարքը

Լուսանկարը` Մեդիամաքս

Այն անդրադառնում է Կենտրոնական Ասիայի՝ դեպի ծով ելք չունեցող չորս երկրների՝ Տաջիկստանի, Ղրղզստանի, Ուզբեկստանի ու Ղազախստանի ջրային ռեսուրսների համակարգման բացակայության խնդիրներին։

Անուշ Բաբաջանյանի լուսանկարը Անուշ Բաբաջանյանի լուսանկարը

Լուսանկարը` Մեդիամաքս

Ցուցահանդեսը բաց կլինի մինչեւ փետրվարի 13-ը։

 

Լուսինե Ղարիբյան

 

Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին