«Արձագանք» ռադիոկայանը կդառնա YES FM - Mediamax.am

Փետրվար 20, 2026
129723 դիտում

«Արձագանք» ռադիոկայանը կդառնա YES FM


Լուսանկարը` Մեդիամաքս


Երեւան: Մեդիամաքս: «Արձագանք» ռադիոկայանը հաստատել է զարգացման նոր հայեցակարգ, ձեւաչափը ուղղելով դեպի երիտասարդ լսարանը եւ ակտիվ կենսակերպով ապրող մարդկանց:

Հայեցակարգի համաձայն, փոփոխվելու է ռադիոկայանի բրենդը՝ նոր անվանումն է «YES FM»:

 

Երաժշտական եթերը երկու ձեւաչափերի խառնուրդ է լինելու՝ CHR (Contemporary Hit Radio) ու АС (Adult Contemporary)՝ նախատեսված 16 -46 տարեկան լսարանի համար:

 

«Մեր նպատակն է ստեղծել ինտերակտիվ երիտասարդական մեդիատարածք, որը կմիավորի ռադիոյի, հեռուստատեսության, կայքի եւ սոցիալական ցանցերի հնարավորությունները: Գլխավորը, որ ռադիոն հնարավոր կլինի ոչ միայն ունկնդրել, այլեւ դիտել՝ live ֆորմատով համացանցում եւ «21 TV» հեռուստաալիքով», - ասել է «ՄԿՌ մեդիա Արմենիա» ընկերությունների խմբի գործադիր տնօրեն Տիգրան Հակոբյանը:

 

«Արձագանք» անկախ ռադիոկայանը սկսել է գործել Երեւանում 1997 թ. մայիսի 12-ին,  103.5 FM հաճախականության վրա: 2014 թ. այն ընդգրկված է «ՄԿՌ մեդիա Արմենիա» հոլդինգի կազմում:




Մեր ընտրանին