Մեդիամաքսը դարձել է WAN-IFRA համաշխարհային մեդիա կազմակերպության անդամ - Mediamax.am

21016 դիտում

Մեդիամաքսը դարձել է WAN-IFRA համաշխարհային մեդիա կազմակերպության անդամ


Լուսանկարը` WAN-IFRA


Երեւան: Մեդիամաքս: Մեդիամաքսը դարձել է WAN-INFRA (Թերթերի եւ նորությունների հրատարակիչների համաշխարհային ասոցիացիա) մեդիա կազմակերպության անդամ:

 

WAN-INFRA-ն համախմբում է 18.000-ից ավելի հրատարակություններ, 15.000 օնլայն կայքեր եւ 3000 ընկերություններ ավելի քան 120 երկրներում:

 

Կազմակերպության նպատակն է պաշտպանել մամուլի ազատությունը, տնտեսական անկախությունը եւ խմբագրական ամբողջականությունը, ինչպես նաեւ խթանել որակյալ լրագրությունը եւ մեդիա բիզնեսի ու տեխնոլոգիաների զարգացումը:

 

WAN-INFRA-ն ծառայում է որպես մտքերի, տեղեկատվության եւ փորձի փոխանակման համաշխարհային հարթակ իր անդամների համար: Այն հնարավորություն է տալիս նաեւ դասընթացների, կոնֆերանսների եւ հետազոտական նախագծերի միջոցով տեղեկանալ ոլորտի զարգացումներին:

 

«Այս տարի լրանում է Մեդիամաքսի 15-ամյակը եւ այս ողջ ընթացքում մենք մշտապես հետեւել ենք աշխարհում լրագրության զարգացման միտումներին եւ փորձել ենք դրանք կիրառել Հայաստանում: Նման կազմակերպություններին անդամակցելը թույլ է տալիս ձեռք բերել նոր գիտելիքներ եւ առաջավոր տեխնոլոգիաներ: Շուրջ երկու տարի առաջ Մեդիամաքսը անդամակցեց FIBEP-ին` մեդիա-մոնիտորինգային ընկերությունների միջազգային ֆեդերացիային, ինչը թույլ տվեց նոր որակ հաղորդել մեր մոնիտորինգային ծառայություններին: Վստահ եմ, որ անդամակցությունը WAN-INFRA-ին եւս շոշափելի արդյունքներ կտա», - ասել է Մեդիամաքս մեդիա ընկերության տնօրեն Արա Թադեւոսյանը:

 

Մեդիամաքսը միակ ընկերությունն է Հայաստանում, որն անդամակցում է FIBEP-ին եւ WAN-IFRA-ին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին