Սեւան Շահմիրյան. մարզիչ vs. երաժիշտ - Mediamax.am

exclusive
2858 դիտում

Սեւան Շահմիրյան. մարզիչ vs. երաժիշտ


Սեւան Շահմիրյանը
Սեւան Շահմիրյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Սեւան Շահմիրյանը
Սեւան Շահմիրյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Սեւան Շահմիրյանը
Սեւան Շահմիրյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Սեւան Շահմիրյանը
Սեւան Շահմիրյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Սեւան Շահմիրյանը
Սեւան Շահմիրյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Սեւան Շահմիրյանը
Սեւան Շահմիրյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Սեւան Շահմիրյանը
Սեւան Շահմիրյանը

Լուսանկարը` Սեւան Շահմիրյանի արխիվից

Սեւան Շահմիրյանը
Սեւան Շահմիրյանը

Լուսանկարը` Սեւան Շահմիրյանի արխիվից

Սեւան Շահմիրյանը
Սեւան Շահմիրյանը

Լուսանկարը` Սեւան Շահմիրյանի արխիվից

Սեւան Շահմիրյանը
Սեւան Շահմիրյանը

Լուսանկարը` Սեւան Շահմիրյանի արխիվից

Սեւան Շահմիրյանը
Սեւան Շահմիրյանը

Լուսանկարը` Սեւան Շահմիրյանի արխիվից

Սեւան Շահմիրյանը
Սեւան Շահմիրյանը

Լուսանկարը` Սեւան Շահմիրյանի արխիվից

Սեւան Շահմիրյանը
Սեւան Շահմիրյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Սեւան Շահմիրյանը
Սեւան Շահմիրյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Սեւան Շահմիրյանը
Սեւան Շահմիրյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Սեւան Շահմիրյանը
Սեւան Շահմիրյանը

Լուսանկարը` Մեդիամաքս


Ատամհատիկին, դպրոցում ու անգամ ավարտական դիպլոմը ձեռքին՝ շատերը դեռ փորձում են հասկանալ՝ մասնագիտություններից որն է իրենցը: Պատահում է, որ երկար տարիներ մի ոլորտում աշխատած մասնագետը հանկարծ բացահայտում է իր «ուրիշ ես»-ը ու չի վախենում հետեւել դրան: Այդ «ես»-երն իրար լրացնում կամ հակասում, օգնում կամ բացառում են: Նա, ում հաջողվել է գտնել թաքնված «ես»-ը, իրեն ավելի ամբողջական, իրացված ու երջանիկ է զգում:

 

Սեւան Շահմիրյանին շատերը ճանաչում են որպես խմբակային կարդիոֆիթնեսի մարզիչ։ Իրանում հաջող մարզչական կարիերա սկսած Սեւանը 2018 թվականին տեղափոխվեց Երեւան ու նույն հաջողությամբ շարունակեց աշխատանքը։ Բայց Հայաստան գալու հիմնական նպատակը ռոք երաժշտությամբ զբաղվելն էր. մի բան, որ հատկապես այն տարիներին, Իրանում այնքան էլ հեշտ չէր։

Սեւան Շահմիրյանը Սեւան Շահմիրյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Հիմա Սեւանը զբաղվում է երկու՝ հավասարաչափ սիրելի գործով։ Թեեւ դրանք օգնում են իրար, բայց Սեւանը նախընտրում է տարանջատել. անգամ սոցկայքերում երաժիշտ ու մարզիչ Սեւանը տարբեր էջեր ունեն։

 

Ասում է՝ մարզչական կյանքում հասել է առավելագույնին։ Երաժշտության դեպքում դեռ ճանապարհ ունի անցնելու, մինչեւ կկարողանա համարձակ ներկայանալ՝ «Բարեւ, ես Սեւանն եմ, երաժիշտ»։

 

Չորեքշաբթի հնչած մեկ զանգով ստեղծվեց Wednesday Call-ը

 

Մանկությունից հիշում եմ, որ երբ ընտանիքով, բարեկամներով հավաքվում էինք, առաջինը, ում ասում էին՝ երգիր, հայրս էր. շատ լավ էր երգում։ Հետո կանչում էին երեխաներին՝ Սեւա՛ն, արի մի բան էլ դու երգիր։ Մինչեւ հիմա մի ձայներիզ ունեմ. 3 տարեկան եմ, 26 րոպե անդադար երգում եմ։

 

7 տարեկանում ընդունվեցի դպրոցի երգչախումբ, ղեկավարի հետ սկսեցինք նոտաներ սովորել։ Հետո դպրոցս փոխեցի, գնացի պարսկական դպրոց, երգչախմբից, իմ ղեկավարից հեռացա, բայց քիբորդս (էլեկտրական դաշնամուրը) մնաց ինձ հետ։

Լուսանկարը` Մեդիամաքս

Արդեն պատանեկան տարիքում Արին Դավիդյանի հետ, որը հիմա իմ մտերիմ ընկերն է, անընդհատ երաժշտությունից էինք խոսում, նույն ճաշակն ունեինք, Pink Floyd էինք լսում։ Արինը երաժշտական խումբ ուներ, ռոք էին նվագում։ Մի օր զանգեց, ասաց, որ խմբի անդամները հեռանում են Իրանից, եւ ինքն ուզում է նոր խումբ ստեղծել։ Ինձ առաջարկեց միանալ, ես էլ համաձայնեցի։ Ասաց՝ դե արի ծնողներիս տուն, ինձ մոտ կիթառ կա, նվագեմ, ծանոթացիր իմ ոճին։ Հասցեն ուղարկեց, գնացի, դուռը բացեց, ես՝ էլեկտրական դաշնամուրով. դե դու ասացիր կիթառ կա, ես էլ քիբորդս եմ բերել։

 

Այդ օրը սկսեցինք միասին աշխատել: Քանի որ չորեքշաբթի էր, եւ ամեն ինչ որոշվել էր մի զանգով, խմբի անունը դարձավ Wednesday Call։

 

Իրանում՝ ընդհատակում ծնված երաժշտությունը «գաղթեց» Հայաստան

 

Հիմա Իրանում շատ ավելի ազատ է, իսկ այն ժամանակ, երբ 23-24 տարեկան էի, ոստիկանը կարող էր դաջվածքներիս կամ ականջօղիս համար բռնել, ասեր՝ էս ի՞նչ վիճակ է, գրի, որ սրանից հետո լավ մարդ կլինես։ Նույն վերաբերմունքը կար նաեւ ռոք երաժշտության, անգլերեն երգերի նկատմամբ։ Սկզբում մեզ համար շատ բարդ էր։ Պատկերացրեք՝ վերցնում էի իմ քիբորդը, որը մոտ 20 կգ էր, շորով փաթաթում, գնում էի մեր ընդհատակյա ստուդիա՝ նվագելու։ Երբ տեսանք, որ այդպես դժվար է, որոշեցինք Արինի տան սենյակներից մեկը ստուդիայի վերածել։ Քաղաքի տարբեր հատվածներում էդպիսի ստուդիաներ էինք սարքել։ Այնքան էինք վարժվել, որ 2 ժամում որեւէ տարածք կարողանում էինք ստուդիա դարձնել։

Սեւան Շահմիրյանը Սեւան Շահմիրյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Արինի հետ 12 տարի աշխատել ենք, երեք ալբոմ ենք թողարկել։ Մեր ամենահայտնի երգը «Fedayis of Artsakh»-ն է։ Յութուբում մի տեսանյութ էի գտել, 1990-ականների պատերազմի ժամանակ մի մարտիկ Արցախում տղերքի հետ նվագում ու երգում է։ Շատ էի հավանել, փնտրեցի, բայց չգտա այդ մարդուն։ Երգը մեր ոճով մշակեցի, ձայնագրեցինք ու թողարկեցինք։ Երեք օր հետո մեկը գրում է՝ սա իմ պապիկի երաժշտությունն է։ Խնդրեցինք հեռախոսահամարը, կապ հաստատեցինք Ստանիսլավ Մանուկյանի հետ։ Նա մի տեսանյութ ուղարկեց. նույն երգն էր երգում՝ արդեն պապիկ դարձած։

 

Հետո Իրանում վիճակը վատացավ, աստիճանաբար սկսեցինք տեղափոխվել Հայաստան։ Ես 2018-ին եմ եկել։ Այստեղ սկսեցի արդեն մենակ աշխատել, որովհետեւ  Արինը բեմ բարձրանալ չէր սիրում, ես՝ շատ էի սիրում։ Հատկապես ռոք երաժշտությունը բեմ է սիրում, պիտի կենդանի հնչողություն լինի, որ էմոցիաները փոխանցես։

Սեւան Շահմիրյանը Սեւան Շահմիրյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Առաջին անհատական ալբոմը պատրաստելիս՝ դեռ չէի հասկանում, թե ինչ ոճով եմ ստեղծագործում։ Ռոքի համար հարվածային գործիքներ, կիթառ է անհրաժեշտ, չես կարող միայնակ այդ ձայնը փոխանցել։ Ստիպված էլեկտրոնային ոճ խառնեցի։ Հիմա ես իմ ոճն անվանում եմ էլեկտրոնային ռոք։

 

Ես շատ եմ սիրում Կոմիտաս։ Իմ երկու ալբոմները, բոլոր համերգները սկսվում են Կոմիտասի ձայնով։ Ես զգում եմ նրա հոգին. շատ խաղաղ, բարի, ուրախ մարդ է եղել։ Նրա ձայնն ինձ կտրում է այս աշխարհից։

 

Ակամա մարզիչը

 

Երաժշտությամբ զբաղվելուն զուգահեռ՝ 12 տարի խմբակային կարդիոֆիթնեսի մարզիչ եմ։ Մի քիչ ուշ՝ 24 տարեկանում եմ սկսել մարզչի աշխատանքը, բայց սպորտի հետ կապ ունեցել եմ միշտ։ Պատանեկան տարիներին Թեհրանի «Արարատ» ակումբում պրոֆեսիոնալ ֆուտբոլ էի խաղում։

Սեւան Շահմիրյանը Սեւան Շահմիրյանը

Լուսանկարը` Սեւան Շահմիրյանի արխիվից

22-23 տարեկանում մի դեպք պատահեց, որի պատճառով հոգեկան շատ վատ վիճակում հայտնվեցի։ Այդ ընթացքում եղբայրս՝ Սեւակը, ասաց, որ ֆիթնեսի մի տեսակ է գտել՝ «Les Mills», որը շատ կհավանեմ։ Հեշտ համոզեց, որովհետեւ ասաց, որ երաժշտության հետ է կապված ու վարժությունները երաժշտության տեմպով են։ Ես ու եղբայրս սկսեցինք հաճախել։ Իսկապես շատ հավանեցի, կյանքումս մեծ փոփոխություններ եղան։  Եթե մի օր չէինք գնում, զգում էինք, որ արդեն կախվածության մեջ ենք։

Սեւան Շահմիրյանը Սեւան Շահմիրյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Մարզիչները մեզ ասացին, որ ե՛ւ ֆիզիկապես, ե՛ւ տեխնիկապես շատ լավ է ստացվում, երաժշտության տեմպը լավ զգում ենք, եւ առաջարկեցին մարզիչ դառնալ։ Երկուսս էլ հրաժարվեցինք։ Բայց իրենք շատ աննկատ սկսեցին աշխատել այդ ուղղությամբ։ Երբեմն մեզ բեմ էին կանչում (պարապմունքի ընթացքում մարզիչը բեմի վրա է), իրենց կողքին կանգնեցնում։ Մինչեւ հասավ այն օրը, որ իրենք սկսեցին չգալ, ու պարապմունքները ես ու Սեւակն էինք անում։

Սեւան Շահմիրյանը Սեւան Շահմիրյանը

Լուսանկարը` Սեւան Շահմիրյանի արխիվից

Երբեք չէի պատկերացնի, որ մարզիչ կդառնամ, բայց հիմա շատ ուրախ եմ, որ կարողանում եմ մարդկանց մոտիվացնել, որ լավ են զգում, աշխույժ են, նիհարում են։ Եթե նույնիսկ որպես երաժիշտ ավելի առաջ գնամ, միեւնույն է, չեմ պատկերացնում, որ կթողնեմ մարզչի աշխատանքը։

 

Ինչպես են սպորտն ու երաժշտությունն օգնում իրար

 

Ե՛ւ մարզչի, ե՛ւ երաժշտի աշխատանքը շատ հետաքրքիր են, երկու տարբեր աշխարհներ են։ Եթե օրվա ընթացքում մեկի մեջ ավելի շատ եմ խորանում, օրինակ, եթե չորս ժամ ձայնագրություն եմ անում, հետո գնում եմ պարապմունքի, ժողովրդին ասում եմ՝ սկզբում կարող է տարօրինակ բաներ լսեք, սխալ հաշվեմ. ուղղակի դեռ չեմ վերադարձել «մյուս աշխարհից»։

Սեւան Շահմիրյանը Սեւան Շահմիրյանը

Լուսանկարը` Սեւան Շահմիրյանի արխիվից

Երաժշտությունը շատ է օգնում սպորտին, որովհետեւ մեր պարապմունքները տեմպով են։ 3 ամիսը մեկ «Les Mills»-ից նոր երաժշտություն ենք ստանում, նոր շարժումներ,  խորեոգրաֆիա պիտի սովորենք։  

 

Սպորտն էլ շատ օգնում է ստեղծագործելուն։ Ճիշտ է, ֆիզիկապես շատ է հոգնեցնում, բայց պարապելու ընթացքում տարբեր հորմոններ են արտադրվում, ամենակարեւորը՝ էնդորֆին, որի շնորհիվ քեզ աշխույժ, ուրախ, լավ ես զգում։ Տարին մեկ գնում եմ Ամերիկա, եւ այդ մի ամիսը, որ չեմ պարապում, մի նոտա չեմ կարողանում գրել, չի ստացվում։

Սեւան Շահմիրյանը Սեւան Շահմիրյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Նոթբուքը, որով երաժշտություն եմ գրում, ամեն տեղ տանում եմ հետս։ Նույնիսկ դասերի արանքում եմ փորձում աշխատել, թեեւ պարապմունքներին այնքան էներգիա եմ ծախսում, որ վերականգնվելու կարիք եմ զգում։ Բայց քանի որ իմ միակ եկամուտը սպորտից է, ստիպված եմ շատ դասեր անել, որ կարողանամ երաժշտական ծախսերը հոգալ։

 

Միշտ ուրախ մարզիչ Սեւանն ու անկեղծ երաժիշտ Սեւանը

 

Մարզիչ Սեւանը եւ երաժիշտ Սեւանը շատ տարբեր են։ Որպես մարզիչ՝ եթե նույնիսկ իմ կյանքի ամենատխուր օրն է, պարապմունքին պետք է ժպտամ, մոտիվացնեմ, ստիպեմ, որ թեկուզ մեկ ժամ մոռանան կյանքի դժվարությունները։ Մեկնարկը բարդ է, բայց աստիճանաբար «անջատվում» ես։ Իսկ երաժշտության մեջ շատ ավելի անկեղծ եմ։ Բոլոր մարդիկ ունեն ուրախ ու տխուր պահեր, իմ երաժշտության մեջ այդ բոլորը կա։

Սեւան Շահմիրյանը Սեւան Շահմիրյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Մարզիչ Սեւանը շատ բավարարված է իր աշխատանքով։ Անցյալ տարի մեր մարզասրահի ամենաշատ այցելու ունեցող մարզիչն եմ եղել. մի տարում 6300-ից ավելի մարդ է մասնակցել իմ դասերին։ Մարզչական կյանքում հասել եմ առավելագույնին, բայց երաժշտության դեպքում առավելագույնը դեռ չեմ տեսել։ Հավատում եմ, որ ամեն ինչ իր ժամանակին է լինում։ Գուցե դեռ այնքան պատրաստ չեմ, որ իմ երաժշտությունն ավելի վերեւ բարձրանա։ Դրա համար սկսել եմ համերգներից. փորձում եմ ավելի շատ հաճույք ստանալ, տեղափոխվել այլ աշխարհ։

 

Բարեւ, ես…

 

Մարդկանց հետ ծանոթանալիս՝ շատ կուզենամ ասել՝ բարեւ, ես Սեւանն եմ, երաժիշտ։ Բայց ինձ երաժիշտ չեմ համարում։ Ընդամենը երկու տարի եմ սովորել, մնացածը փորձառությամբ ու զգացողությամբ է։ Հատկապես Հայաստանում, որ այսքան լավ երաժիշտներ կան, ո՞նց ասեմ, որ ես էլ եմ լավ դաշնամուր նվագում։ Այդ պատճառով ինձ երաժիշտ չեմ համարում, ավելի շատ՝ արտիստ։

Սեւան Շահմիրյանը Սեւան Շահմիրյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Շատ կուզեմ չամաչել ու ասել՝ բարեւ, ես Սեւանն եմ, արտիստ, բայց դրանից էլ եմ ամաչում, ու ասում եմ՝ բարեւ, ես Սեւանն եմ, մարզիչ։ Հետո խոսքի ընթացքում ասում եմ՝ մի քանի երաժշտություն ունեմ, կարող եք համացանցում փնտրել Սեւան Շահմիրյան, լսել։

 

Լուսինե Ղարիբյան

 

Լուսանկարները՝ Ագապե Գրիգորյանի եւ Սեւան Շահմիրյանի արխիվից

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին