Երեւան: Մեդիամաքս: ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանն այսօր Ստեփանակերտում մասնակցել է «Պարկ հոթել Արցախ» հյուրանոցային համալիրի բացման արարողությանը:
Ինչպես հաղորդում է Մեդիամաքսը, ԼՂՀ նախագահն ասել է, որ պետությունը շահագրգռված է նոր հյուրանոցներ բացել Արցախի բոլոր շրջաններում:
Միջոցառմանը մասնակցել են Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանը, բարերարներ եւ սփյուռքի ներկայացուցիչներ: