Միջնորդները հանդիպել են Արցախի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ - Mediamax.am

4184 դիտում

Միջնորդները հանդիպել են Արցախի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ


Միջնորդները հանդիպել են Արցախի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ
Միջնորդները հանդիպել են Արցախի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ

Երեւան: Մեդիամաքս: ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի եւ ֆրանսիացի համանախագահներ Ջեյմս Ուորլիքն ու Ժակ Ֆորն այսօր Ստեփանակերտի մամուլի ակումբում հանդիպել են Արցախի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ:

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները տեղեկացրել են բանակցային գործընթացի մասին, իսկ արցախյան ոչ կառավարական կազմակերպությունների ղեկավարները ներկայացրել են իրենց գործունեությունը քաղաքացիական խաղաղարարության շրջանակներում, հայտնել են Ստեփանակերտի մամուլի ակումբից:

 

Արցախյան քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները կարեւորել են կարգավորման գործընթացի մեթոդաբանության եւ փիլիսոփայության փոփոխման անհրաժեշտությունը։ Առանձնակի ուշադրություն է դարձվել պաշտոնական բանակցությունների (Track-1) եւ քաղաքացիական խաղաղարարության (Track-2) միջեւ կապերի զարգացմանը, ինչպես նաեւ դրանց զուգակցման ու խաղաղ գործընթացում հանրության լայն շերտերի ներգրավման արդյունավետ մեխանիզմների որոնմանը։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին