Մոնսերատ Կաբալիեն Արցախում է - Mediamax.am

Փետրվար 12, 2026
8141 դիտում

Մոնսերատ Կաբալիեն Արցախում է


Լուսանկարը` ԼՂՀ նախագահի մամլո գրասենյակ

Լուսանկարը` ԼՂՀ նախագահի մամլո գրասենյակ


Երեւան: Մեդիամաքս: Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն այսօր ընդունել է աշխարհահռչակ օպերային երգչուհի Մոնսերատ Կաբալիեին:

Բակո Սահակյանը ողջունել է Մոնսերատ Կաբալիեին արցախյան հողում:

 

ԼՂՀ նախագահը ընդգծել է, որ հանրաճանաչ արվեստագետների հետ համագործակցությունը կնպաստի Արցախում մշակույթի զարգացմանը:

 

Մոնսերատ Կաբալիեն նշել է, որ Արցախ է ժամանել որպես ՄԱԿ-ի խաղաղության դեսպան: Աշխարհահռչակ երգչուհին շեշտել է, որ իր համար մեծ նշանակություն ունի քրիստոնեական ժառանգությունը եւ ինքը տեղյակ է Արցախի հարուստ քրիստոնեական անցյալի եւ բացառիկ եկեղեցիների մասին:




Մեր ընտրանին