Երեւան: Մեդիամաքս: Այսօր Հայաստանի կառավարության կայքում հրապարակվել են «Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի փաստաթղթեր»:
Կից գրության մեջ ասված է.
«Ստորև հրապարակվում են Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացին առնչվող պետական գերատեսչություններում առկա մի շարք փաստաթղթեր, որոնք պատկերացում են տալիս մինչև 2020 թվականը տեղի ունեցած բանակցային գործընթացի բովանդակության մասին։
Տեղադրված են նաև հրապարակայնորեն հասանելի մի շարք փաստաթղթեր, որոնք ուղիղ առնչություն ունեն առաջին խումբ փաստաթղթերի հետ»։
Առաջին փաստաթուղթը վերնագրված է «ԵԱՀԿ ՄԽ առաջարկներ (2016 թ.) 2019 թ.» եւ բաղկացած է երեք մասից: Առաջին մասը թվագրված է 2019 թվականի հունիսով եւ ներառում է.
- Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների Հռչակագիրը ԼՂ կարգավորման առաջին փուլի եւ հետագա քայլերի մասին;
- ՌԴ, ԱՄՆ եւ Ֆրանսիայի Հայտարարությունը՝ ի աջակցություն ԼՂ կարգավորման առաջին փուլի եւ հետագա քայլերի մասին Հռչակագրի;
Երկրորդ մասը թվագրված է 2016 թվականի սեպտեմբերի 7-ով եւ հանդիսանում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձեւի նախագիծ:
Հռչակագրում, մասնավորապես, նշվում է, կարգավորման առաջին փուլում միջազգային խաղաղապահ ուժերի տեղակայումից հետո Ադրբեջանին են վերադարձվում Աղդամիՙ, Ֆիզուլիի, Ջաբրայիլի, Զանգելանի եւ Կուբաթլուի շրջանները:
Կառավարության կայքում հրապարակված է նաեւ Հայաստանի նախագահի Սերժ Սարգսյանի նամակը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին, որը գրվել 2016 թվականի օգոստոսին: Դրանում, մասնավորապես, այսպիսի տողեր կան.
«Համոզված եմ, որ ստանալով 5 շրջանները, Ադրբեջանն ավելի ապակառուցողական կդառնա: Պարզ է, որ ստանալով այդ շրջանները՝ Բաքուն ծրագրում է հետագայում ավելացնել ռազմական եւ դիվանագիտական ճնշումը Հայաստանի վրա՝ այլ տարածքներ եւս վերադարձնելու նպատակով, եւ հղում անելով իր ներքին օրենսդրությանը, հրաժարվել Լեռնային Ղարաբաղի վերջնական իրավական կարգավիճակի լուծումից»:
Կառավարության կայքում հրապարակված են նաեւ հետեւյալ փաստաթղթերը.















Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: