Telegram-ի հիմնադիրն այցելել է «Ղարաբաղի նոր տարածքներ» - Mediamax.am

Մարտ 02, 2026
7202 դիտում

Telegram-ի հիմնադիրն այցելել է «Ղարաբաղի նոր տարածքներ»


Լուսանկարը` 365dm.com


Երեւան: Մեդիամաքս: Telegram մեսենջերի հիմնադիր Պավել Դուրովն այցելել է «Ղարաբաղի նոր տարածքներ»։

Այս մասին «Осторожно: Собчак» հաղորդաշարին տված հարցազրույցում ասել է գործարար Էմին Ագալարովը։

 

«Նա ճանապարհորդել է, ծանոթացել է ամբողջ երկրի հետ»,- նշել է Ագալարովը։

 

Պատասխանելով այն հարցին, թե արդյո՞ք Դուրովին ընդունել էր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը, գործարարը նշել է, որ այդ մասին հավաստի տեղեկություններ չունի։

 

Պավել Դուրովը Ֆրանսիայի իրավապահ մարմինների կողմից ձերբակալվել էր 2024 թվականի օգոստոսի 24-ին Փարիզի օդանավակայանում ՝ Բաքվից ժամանելուց հետո։

 

 

 




Մեր ընտրանին