Երեւան: Մեդիամաքս: Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են Ստեփանակերտ-Շուշի-Լաչին ավտոճանապարհի շինարարության մասին՝ վկայակոչելով Ադրբեջանի ավտոմոբիլային ճանապարհների պետական գործակալությունը։
Մասնավորապես, Trend գործակալությունը հաղորդում է, որ «34 կիլոմետր երկարությամբ մայրուղու հողային շերտի լայնությունը 15 մետր է, յուրաքանչյուր գոտու լայնությունը՝ 3,75 մետր»։
Ճանապարհին կկառուցվի 2 կամուրջ եւ 4 թունել։ Հորատման աշխատանքներ են ընթանում 440 եւ 1100 մետր երկարությամբ առաջին եւ երրորդ թունելների մուտքի եւ ելքի հատվածներում, եւ 540 մետր երկարությամբ երկրորդ թունելի ելքի հատվածում:
Աշխատանքներ են տարվում նաեւ կոմունիկացիոն գծերի տեղափոխման ուղղությամբ։
















