Արցախի ընտրություններն ազատ էին, բայց ոչ արդար, ասել է Վիտալի Բալասանյանը - Mediamax.am

4732 դիտում

Արցախի ընտրություններն ազատ էին, բայց ոչ արդար, ասել է Վիտալի Բալասանյանը


Վիտալի Բալասանյանը
Վիտալի Բալասանյանը

Լուսանկարը` PanArmenian photo


Երեւան: Մեդիամաքս: Արցախի նախագահական ընտրություններին երկրորդ տեղը զբաղեցրած Վիտալի Բալասանյանը հայտարարել է, որ «գործող նախագահը եւ նրա թիմը ի վիճակի չեղան ապահովել արդար ընտրություններ»:

Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, Վիտալի Բալասանյանի հայտարարության մեջ նշվում է, որ «ընտրություններն ազատ էին, բայց ոչ արդար»:

 

«Ես պատրաստ էի արդար ընտրությունների արդյունքում շնորհավորել հաղթած թեկնածուին, սակայն պետք է սահմանափակվեմ ընտրությունների արդյունքները որոշակի վերապահումներով ընդունելով»- նշել է նա:

 

«Ամբողջ նախընտրական քարոզարշավի ժամանակ եւ ընտրությունների օրը ժողովրդի վրա եղել են ճնշումներ, վարչական ռեսուրսն ամբողջովին ուղղված է եղել գործող նախագահի ձայնահավաքին: Ամենամեծ ճնշումները եղել են Քաշաթաղի եւ Շահումյանի շրջանների բնակիչների վրա: Այս պայմաններում ստացածս քվեները համարում եմ լավ արդյունք, ինչը լուրջ հիմք է նոր քաղաքական կառույցի ստեղծման համար», - ասել է Վիտալի Բալասանյանը:

 

Նրա խոսքով, այդ կառույցի առաջնային նպատակներից է լինելու ԼՂՀ քաղաքացիների իրավունքների պաշտպանությունը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին