ԵՄ-ն լրացուցիչ միջոցներ կհատկացնի Ղարաբաղից տեղահանված հայերին - Mediamax.am

Մարտ 02, 2026
2367 դիտում

ԵՄ-ն լրացուցիչ միջոցներ կհատկացնի Ղարաբաղից տեղահանված հայերին


Յանեզ Լենարչիչը
Յանեզ Լենարչիչը

Լուսանկարը` thenewhumanitarian.org


Երեւան: Մեդիամաքս: Եվրոպական Հանձնաժողովն այսօր հայտարարել է Լեռնային Ղարաբաղից տեղահանված հայերին աջակցելու նպատակով հավելյալ 5․5 մլն եվրո մարդասիրական օգնություն հատկացնելու մասին։

Ճգնաժամային կառավարման հարցերով ԵՄ հանձնակատար Յանեզ Լենարչիչը նշել է.

 

«Այս ձմեռն առաջինն է նախորդ տարվա աշնանը դեպի Հայաստան փախուստի դիմած հազարավոր Ղարաբաղի հայերի համար։ Այս դժվար ժամանակներում առավել կարիքավոր մարդկանց պաշտպանություն և օգնություն ցուցաբերելը մեր մարդասիրական պարտքն է: Այս նոր 5.5 մլն եվրո ֆինանսավորման միջոցով մենք նպատակ ունենք էլ ավելի ամրապնդել ԵՄ ընթացիկ մարդասիրական արձագանքը Հայաստանում գտնվող տեղահանվածներին՝ ապահովելով հիմնական ծառայություններից օգտվելու հնարավորություններ»։

 

Այս ֆինանսավորումը հավելյալ աջակցություն է Եվրոպական հանձնաժողովի կողմից 2023 թվականին Ղարաբաղից հայերի լայնածավալ արտագաղթին արձագանքելու նպատակով հայտարարված 12.2 մլն եվրո աջակցությանը։




Մեր ընտրանին