Սամվել Շահրամանյանը ներկայացրել է իր պատկերացումները անելիքների մասին - Mediamax.am

Մարտ 02, 2026
1371 դիտում

Սամվել Շահրամանյանը ներկայացրել է իր պատկերացումները անելիքների մասին


Լուսանկարը` Sputnik Armenia (արխիվային լուսանկար)


Երեւան: Մեդիամաքս: Այսօր տեղի է ունեցել Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանի եւ ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հակոբ Տեր-Խաչատուրյանի հանդիպումը։

«Քննարկվել է Արցախի պետական կառույցների պահպանման անհրաժեշտության, արցախահայերի Արցախ վերադարձի եւ այլ իրավունքների պաշտպանության, Հայաստանում արցախահայերի ընկերային-տնտեսական եւ իրավական վիճակի եւ մարդասիրական օժանդակությունների հետ կապված հարցեր:

 

Սամվել Շահրամանյանը ներկայացրել է Արցախի կարգավիճակի եւ առաջիկա անելիքների առնչությամբ իր պատկերացումները», - հայտնում են ՀՅԴ հանրային կապերի գրասենյակից:




Մեր ընտրանին