Եվրոպական Խորհրդարանում խոսել են Արցախի հոգեւոր ժառանգության մասին - Mediamax.am

Մարտ 02, 2026
1256 դիտում

Եվրոպական Խորհրդարանում խոսել են Արցախի հոգեւոր ժառանգության մասին


Լուսանկարը`


Երեւան: Մեդիամաքս: Հունվարի 24-ին Բրյուսելում՝ Եվրոպական Խորհրդարանում, տեղի է ունեցել «Պահպանելով Լեռնային Ղարաբաղի մշակութային եւ հոգեւոր ժառանգությունը» խորագրով խորհրդաժողովը:

Բացման խոսքով հանդես են եկել Բելգիայում եւ Եվրամիությունում Հայաստանի դեսպան Տիգրան Բալայանը եւ Եվրոխորհրդարանի պատգամավոր Միրիամ Լեքսմանը:

 

Մայր Աթոռից հայտնում են, որ Ադրբեջանի կողմից հայոց սրբավայրերի թիրախավորման, պատմամշակութային արժեքների ոչնչացման քաղաքականության եւ այդ ուղղությամբ միջազգային հանրության կողմից ձեռնարկվելիք քայլերի հրատապության մասին զեկույցով հանդես է եկել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Քարոզչական կենտրոնի տնօրեն եւ Արցախի հոգեւոր-մշակութային ժառանգության հարցերով գրասենյակի բաժնի վարիչ Հոգեշնորհ Տ. Գարեգին վարդապետ Համբարձումյանը:

 

Նա կոչ է արել պաշտպանել Լեռնային Ղարաբաղի մշակութային եւ կրոնական ժառանգությունը, հարգել կրոնի, հավատքի ազատությունը, որն ամրագրված է միջազգային մի շարք պայմանագրերով, ինչպես նաեւ հնարավորություն ընձեռնել ՅՈւՆԵՍԿՕ-ի անկախ գնահատման առաքելության ներկայացուցիչներին այցելելու տարածաշրջան եւ փաստագրելու մշակութային հուշարձանների կարգավիճակը:

 

 




Մեր ընտրանին