Երեւան: Մեդիամաքս: Ադրբեջանն այսօր զինվորական շքերթ է անցկացրել Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում:
Շքերթին ներկա է եղել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը՝ տիկնոջ եւ որդու հետ:
Ադրբեջանական աղբյուրները հայտնում են, որ շքերթը նվիրված է 2020 թվականի պատերազմում Ադրբեջանի տարած հաղթանակի երրորդ տարեդարձին:
Նոյեմբերի 7-ին Իլհամ Ալիեւը եղել է Շուշիում, մասնակցել է մի շարք օբյեկտների բացմանը:
















