Երեւան։ Մեդիամաքս։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ասել է, որ Արցախից Հայաստան «անցակետում եւ մինչեւ անցակետը Ադրբեջանի կողմից տեղի են ունենում կամայական ձերբակալումներ»:
«Սա չափազանց անհանգստացնող փաստ է: Մեր պետական մարմինները բոլոր նման դեպքերում պետք է համարժեք քայլերի դիմեն՝ կամայական ձերբակալված անձանց իրավունքները պաշտպանելու, այդ թվում՝ միջազգային ատյաններում:
Սա պետք է լինի մեր օրակարգում այնքան ժամանակ, քանի դեռ այդ հարցերը պատշաճ հասցեագրված չեն»,- կառավարության նիստին ասել է Նիկոլ Փաշինյանը:
Սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի իշխանությունները ձերբակալել եւ Բաքու են տեղափոխել Արցախի նախկին պետական նախարար Ռուբեն Վարդանյանին:
















