Երեւան։ Մեդիամաքս։ ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլերը հայտարարել է, որ վերջին շաբաթվա ընթացքում Ռուսաստանը «արդյունավետ դեր» չի խաղացել Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակում։
«Եղել են ժամանակներ, երբ նրանք խթանել են բանակցությունները, և մենք ողջունել ենք դա, սակայն վերջին շաբաթվա ընթացքում նրանց դերը միանշանակ արդյունավետ չի եղել ստեղծված իրավիճակում», - ասել է ամերիկացի դիվանագետը։
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: