Երեւան։ Մեդիամաքս։ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) կենտրոնակայանն այսօր հայտնել է, որ հարյուրավոր մարդիկ, ովքեր այրվածքներ են ստացել Լեռնային Ղարաբաղում բենզինի պահեստում պայթյունի հետեւանքով, հրատապ մասնագիտացված բժշկական օգնության կարիք ունեն:
ԿԽՄԿ Եվրասիայի տարածաշրջանային տնօրեն Արիանա Բաուերն ասել է.
«Սա բացարձակ ողբերգություն է հարյուրավոր մարդկանց համար, ովքեր տառապում են սարսափելի, ցավոտ այրվածքներից: Ճգնաժամը բարդանում է նրանով, որ հիվանդանոցներն արդեն իսկ գործում էին իրենց հնարավորությունների անդին, իսկ խիտ երթեւեկությունը դժվարացնում է շտապօգնության մեքենաների աշխատանքը եւ անհրաժեշտ դեղամիջոցների մատակարարումը»:
Զեկույցում ասվում է, որ ԿԽՄԿ-ն աշխատում է «տարածաշրջանում որոշում կայացնողների հետ՝ գտնելու ուղիներ՝ ավելացնելու տարհանվողների թիվը»:
















