Երեւան։ Մեդիամաքս։ Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանն այսօր ասել է, որ «Արցախը հարկադրված կլինի դիմել համապատասխան քայլերի՝ գերնպատակ ունենալով առաջնահերթորեն ապահովել բնակչության ֆիզիկական անվտանգությունը»:
Արցախի նախագահի աշխատակազմից հայտնել են, որ Սամվել Շահրամանյանը հրավիրել է Անվտանգության խորհրդի ընդլայնված նիստ:
«Քննարկվել են Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված պատերազմի հետեւանքով ստեղծված իրավիճակը, հնարավոր զարգացումները եւ Արցախի կողմից այս համատեքստում իրականացվող քայլերը:
Երկրի ղեկավարը նշել է, որ միջազգային դերակատարների արձագանքն Արցախում ստեղծված կացության եւ նրա հաղթահարման վերաբերյալ համարժեք չէ եւ որեւէ գործնական քայլ չի ձեռնարկվում»,- ասված է հաղորդագրությունում:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: