Արցախը նոր պետնախարար ունի - Mediamax.am

Փետրվար 24, 2026
3116 դիտում

Արցախը նոր պետնախարար ունի


Լուսանկարը`


Երեւան։ Մեդիամաքս։ Արցախի պետական նախարար Գուրգեն Ներսիսյանը ազատվել է զբաղեցրած պաշտոնից:

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը այդ պաշտոնում նշանակել է Անվտանգության խորհրդի քարտուղար Սամվել Շահրամանյանին՝ տալով նրան լայն լիազորություններ:

 

«Սամվել Շահրամանյանը պետական նախարարի պաշտոնը ստանձնել է Արցախի համար ծանրագույն ժամանակներում, տքնաջան ու թափանցիկ աշխատանք է կատարել այդ դժվարին պայմաններում Արցախի ժողովրդին պատուհասած ծանրությունը մեղմելու ուղղությամբ եւ պայքարելու, համառորեն ու խիզախորեն առաջ գնալու իր բնավորությամբ կարողացել է հաղթահարել բազմաթիվ խնդիրներ»,- ասված է Արայիկ Հարությունյանի ուղերձում:

 

Արայիկ Հարությունյանն այսօր հայտնել է, որ վաղը ներկայացնելու է իր հրաժարականի դիմումը:




Մեր ընտրանին