Արայիկ Հարությունյանը ՀՀ իշխանություններին հորդորել է «լինել շատ զգույշ» - Mediamax.am

Մարտ 04, 2026
2037 դիտում

Արայիկ Հարությունյանը ՀՀ իշխանություններին հորդորել է «լինել շատ զգույշ»


Լուսանկարը` ՀՀ կառավարության մամուլի ծառայություն (արխիվային լուսանկար)


Երեւան։ Մեդիամաքս։ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն ասել է, որ «Հայաստանի իշխանությունների հետ ամենակարեւոր տարաձայնությունը կապված է ղարաբաղյան խնդրի հետ»:

«Ես հորդորում եմ Հայաստանի իշխանություններին զերծ մնալ այն քայլերից, հայտարարություններից, որոնք կարող են կասկածի տակ դնել Արցախի ինքնորոշումը:

 

Արցախյան շարժումը սկսվել է հայ ժողովրդի կողմից, արտացոլվել է հանրաքվեներով. այն մի մարդու մենաշնորհ չէ։ Ուզում եմ հորդորել ՀՀ իշխանություններին Լեռնային Ղարաբաղի հետ կապված լինել շատ զգույշ. ոչ մեկ իրավունք չունի կասկածի տակ դնել եւ սահմանափակել մեր ինքնորոշման իրավունքը»,- օգոստոսի 6-ին Արցախի Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է Արայիկ Հարությունյանը:

 

Նա նշել է, որ «այդ իրավունքի առումով պատրաստակամություն է հայտնել պայքարել Արցախի ժողովուրդը, որին սատարում է հայ ժողովուրդը».

 

«Այդ պատրաստակամությունը ժողովուրդը հայտնել է՝ հասկանալով, որ ունենալու ենք պատերազմներ ու զրկանքներ։ Այդ առումով մենք ունենալու ենք տարաձայնություններ, սակայն ամեն ինչ հարթվելու է, ամեն ինչ կորցված չէ»:




Մեր ընտրանին