Ռուբեն Վարդանյան. «Կարող ենք իրավիճակը կտրուկ փոխել հօգուտ մեզ» - Mediamax.am

Մարտ 03, 2026
3867 դիտում

Ռուբեն Վարդանյան. «Կարող ենք իրավիճակը կտրուկ փոխել հօգուտ մեզ»


Լուսանկարը`


Երեւան։ Մեդիամաքս։ Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանն ասել է, որ «միավորվելով, իրար մեջ այդ ուժը գտնելով, կարող ենք իրավիճակը կտրուկ փոխել հօգուտ մեզ»։

Ռուբեն Վարդանյանը հանդիպումներ է ունեցել Սարուշեն, Նախիջեւանիկ, Վարդաձոր, Սառնաղբյուր, Ճարտար համայնքներում՝ բնակիչներին տեղեկացնելով «Արցախի  անվտանգության եւ զարգացման ճակատ» հանրային շարժման ստեղծման նպատակների մասին:

 

«Ընդհանուր նպատակը նույնն է, ինչ 35 տարի առաջ: Մենք պետք է ամեն ինչ անենք, որ այդ նպատակը դառնա իրականություն, որ Արցախը մնա անվտանգ, ազատ, երջանիկ եւ հայկական: Մենք հստակ սահմանել ենք 6 կարմիր գիծ, որոնց խախտումն անթույլատրելի է, նշել ենք առանցքային մարտահրավերները, դրանց դիմակայելու ճանապարհներն ու այն հիմնասյուները, որոնց վրա պետք է հենվենք մեր պայքարում:  Սրանք ուղղակի  հայտարարություններ չեն. ամեն նախադասության տակ կա գաղափար, նպատակ, ճանապարհային քարտեզ», - ասել է Վարդանյանը:




Մեր ընտրանին