Արցախում գործարկվում են շարժական բժշկական բրիգադներ - Mediamax.am

Փետրվար 18, 2026
1243 դիտում

Արցախում գործարկվում են շարժական բժշկական բրիգադներ


Լուսանկարը`


Երեւան։ Մեդիամաքս։ «Մենք ենք մեր սարերը» գործակալությունը շարժական բրիգադներ է գործարկում Արցախում՝ բժշկական ծառայություններն առավել հասանելի դարձնելու համար։

Գործակալությունից հայտնել են, որ Արցախի Մարտունի, Մարտակերտ եւ Ասկերան շրջանների գյուղական համայնքների բնակիչները հնարավորություն կստանան օգտվել առաջնային բուժօգնության շարժական ծառայություններից:

 

«Բժշկական բոլոր անհրաժեշտ սարքավորումներով հագեցած մեքենան մայիսի 3-ից կշրջի համայնքներում եւ անհրաժեշտ ծառայություններ կմատուցի բնակիչներին:

 

Կլինեն թերապեւտիկ ծառայություններ, իրականացնելու են ընդհանուր սքրինինգ հետազոտություններ, վարակիչ եւ ոչ վարակիչ հիվանդությունների հայտնաբերում, կառավարում եւ դրանց վերահսկում, ինչպես նաեւ՝ լաբորատոր հետազոտություններ»,- ասված է հաղորդագրության մեջ։




Մեր ընտրանին