Երեւան։ Մեդիամաքս։ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի նախագահությամբ այսօր հրավիրվել է Անվտանգության խորհրդի արտահերթ ընդլայնված նիստ։
Ինչպես հայտնել են Արցախի նախագահի աշխատակազմից, նիստում քննարկվել են Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակման խստացման եւ չդադարող սադրանքների պայմաններում Արցախի պաշտպանությանը, բնակչության անվտանգության եւ կենսագործունեության ապահովմանն առնչվող հարցեր։
«Արայիկ Հարությունյանը կարեւորել է ուժային եւ քաղաքացիական կառույցների, պետական կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմինների համակարգված համագործակցությունը հրատապ եւ երկարաժամկետ խնդիրների լուծման հարցում», - ասված է հաղորդագրության մեջ:
















