Երեւան։ Մեդիամաքս։ Արցախի պետական նախարար Ռուբեն Վարդանյանն այսօր ասել է, որ Արցախի շրջափակումը ծանր հետեւանքներ է ունենում թե տնտեսության, թե հասարակական կյանքի բոլոր մյուս ոլորտների համար:
«Չնայած մարտահրավերները խորքային են՝ հասարակությունն արժանապատվորեն է արձագանքում դրանց: Արցախում շատ մեծ ուժ կա, այս ներքին ուժը մեզ անհրաժեշտ է դժվարությունները միասին հաղթահարելու համար։ Այն աշխատանքները, որոնք սկսել ենք, կշարունակվեն ավելի ակտիվ։ Վստահ եմ, որ մեր առջեւ ծառացած բոլոր խնդիրները լուծելի են»,- պետական մարմինների ղեկավար կազմի խորհրդակցության ժամանակ ասել է պետնախարարը:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: