Վարդանյանին զարմացնում է, որ Ալիեւին դեռ հրավիրում են Դավոս - Mediamax.am

5002 դիտում

Վարդանյանին զարմացնում է, որ Ալիեւին դեռ հրավիրում են Դավոս


Լուսանկարը`


Երեւան։ Մեդիամաքս։ Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը զարմանք է հայտնել, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը «120 հազար մարդու շրջափակման է ենթարկել, իսկ Դավոսում նրան բարեւ են տալիս»։

«Մենք շրջապատված ենք տասը միլիոնանոց Ադրբեջանով, եւս 80 միլիոն ապրում է նրա դաշնակից Թուրքիայում։ Մենք այստեղ՝ Արցախում, 120 հազար ենք։ Եվ մեր կողքին երկու հազար ռուս զինվոր կա։ Իսկ դուք ուզում եք, որ ես քարքոծեմ նրանց՝ էլ ավելի վատացնելով իրավիճակը: Լսե՛ք, դա խենթություն է ինքնապաշտպանման բնազդի տեսանկյունից»,- ասել է Ռուբեն Վարդանյանը Meduza-ին տված հարցազրույցում ։

 

«Կցանկանայի, որ ոչ միայն Ռուսաստանը, այլ նաեւ Անգլիան եւ Ֆրանսիան կոշտ արձագանքեն։ Ինչո՞ւ են Ալիեւին դեռ հրավիրում, օրինակ, Դավոս։ Նա շրջափակման է ենթարկել 120 հազար մարդու, իսկ Դավոսում նրան ձեռքով բարեւ են տալիս։ Այս առումով ես բազմաթիվ հարցեր ունեմ շատ երկրներին։ Պատժամիջոցներ են պետք՝ ոչ թե Ադրբեջանի պետության, այլ այն մարդկանց դեմ, ովքեր որոշումներ են կայացնում։ Այն մարդկանց դեմ, ում երեխաները սովորում են Անգլիայում կամ Ֆրանսիայում։ Նրանց դեմ, ովքեր իրենց քաղաքակիրթ ակումբի մաս են համարում»,- ասել է Արցախի պետնախարարը։

 

«Ես արդեն մեկ անգամ ասել եմ հարցազրույցում. «Դժվար է պատկերացնել, որ մի երկիր, որը չի կարող մարդու իրավունքներով ապահովել սեփական ժողովրդին, նման իրավունքներ տրամադրի ազգային փոքրամասնությանը»: Ավտոկրատ բռնապետական սուլթանությունը Ադրբեջանում ի՞նչ իրավունքներով է ապահովում սեփական բնակչությանը»,- նշել է Ռուբեն Վարդանյանը։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին