Լավրովը կանխատեսում չի արել խաղաղության պայմանագրի ժամկետի մասին - Mediamax.am

8332 դիտում

Լավրովը կանխատեսում չի արել խաղաղության պայմանագրի ժամկետի մասին


Լուսանկարը` REUTERS


Երեւան։ Մեդիամաքս։ Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը ձեռնպահ է մնացել կանխատեսումներից Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղ պայմանագրի ստորագրման հնարավոր ժամկետների եւ դրանում Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի վերաբերյալ կետ ներառելու մասին։

«Ավելի տրամաբանական է այս հարցն ուղղել բանակցող կողմերին՝ Բաքվին եւ Երեւանին։ Հենց նրանք են սահմանում շփումների դինամիկան եւ որոշում ապագա խաղաղության պայմանագրի բովանդակությունը։

 

Ռուսաստանը, որը ռազմավարական գործընկերության եւ դաշնակցային հարաբերություններ ունի եւ՛ Ադրբեջանի, եւ՛ Հայաստանի հետ, ամբողջական  աջակցություն է ցուցաբերում այս գործընթացին՝ այն ձեւով եւ ծավալով, որով շահագրգռված են մեր ադրբեջանցի եւ հայ ընկերները», - ասել է Լավրովը «Россия сегодня»-ին տված հարցազրույցում:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին