Երեւան: Մեդիամաքս: Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն այսօր ասել է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ միջադեպերը կշարունակվեն, եթե կողմերից մեկը հրաժարվի շփումներից։
Ելույթ ունենալով Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ բանակցություններից հետո կայացած մամուլի ասուլիսում՝ Լավրովն ասել է.
«Այդ միջադեպերը կշարունակվեն ավելի երկար եւ ավելի մեծ կլինեն, եթե ամեն անգամ որեւէ միջադեպից հետո կողմերից մեկը հրաժարվի համաձայնեցված բանակցային փուլից։ Դա ոչ մեկին երբեք օգուտ չի բերել»:
Ռուսաստանի ԱԳՆ ղեկավարը նշել է, որ խոչընդոտող հանգամանքներ չի տեսնում, որ Բաքուն եւ Երեւանը աշխատեն խաղաղության պայմանագրի վրա։
«Պրահայում Ադրբեջանի եւ Հայաստանի անունից հայտարարվել է, որ խաղաղության պայմանագրի վրա աշխատանքը հիմնված է լինելու մի շարք առանցքային սկզբունքների վրա, ներառյալ ՄԱԿ-ի Կանոնադրությունը եւ 1991թ. Ալմա-Աթայի հռչակագիրը: Նման արձանագրմամբ մեծ խնդիրներ չեմ տեսնում, որպեսզի վերջապես, արդեն կոնկրետ, պրոֆեսիոնալ կերպով պատրաստվի խաղաղության պայմանագիրը, քանի որ նման արձանագրմամբ դրա բոլոր բաղադրիչները, իմ կարծիքով, առկա են»,- ասել է Լավրովը։
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: