Երեւան: Մեդիամաքս: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերիշը մտահոգություն է հայտնել Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակի կապակցությամբ։
«Գլխավոր քարտուղարը մտահոգությամբ հետեւում է Լաչինի միջանցքի շուրջ իրավիճակի զարգացմանը»,- ասվում է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի մամուլի քարտուղարի հայտարարության մեջ։
Գուտերիշը «կոչ է արել կողմերին թուլացնել լարվածությունը եւ ապահովել միջանցքով տեղաշարժի ազատությունն ու անվտանգությունը՝ նախկինում ձեռք վերված պայմանավորվածությունների համաձայն»
ԱԳՆ-ից հայտնում են, որ դեկտեմբերի 14-ին Նյու Յորքում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է Անտոնիո Գուտերիշի հետ։
Նա ՄԱԿ Գլխավոր քարտուղարին է ներկայացրել Ադրբեջանի կողմից դեկտեմբերի 12-ից Լաչինի միջանցքի փակումը, Լեռնային Ղարաբաղի գազամատակարարման խափանումը և դրանց հետևանքով ի հայտ եկած հումանիտար լուրջ մարտահրավերները: Միրզոյանն ընդգծել է ստեղծված իրավիճակի վերաբերյալ միջազգային հանրության հասցեական արձագանքի անհրաժեշտությունը:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: