Երեւան: Մեդիամաքս: Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը ստորագրել է հրամանագիր երկրում հայտարարված ռազմական դրության պայմաններում իրականացվող մի շարք միջոցառումների մասին:
Արցախի նախագահի աշխատակազմը ներկայացրել է հրամանագիրը, որում մասնավորապես, ասված է.
- Պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների, պաշտպանական, պետության ու տնտեսության կենսագործունեության համար հատուկ նշանակություն ունեցող օբյեկտները փոխադրել ռազմական դրության աշխատանքային ռեժիմի:
- Ըստ անհրաժեշտության սահմանափակել Արցախում ազատ տեղաշարժվելու իրավունքը, ինչպես նաեւ սահմանել նշված տարածքից դուրս գալու հատուկ ռեժիմ:
- Սահմանափակել հավաքների ազատության իրավունքը, արգելել գործադուլների եւ կազմակերպությունների գործունեությունը դադարեցնող կամ կասեցնող այլ միջոցառումները, անհրաժեշտության դեպքում օրենքով սահմանված կարգով կասեցնել ռազմական դրության պայմաններում Արցախի պաշտպանունակության ու անվտանգության դեմ ուղղված քարոզչություն եւ այլ գործունեություն ծավալած կազմակերպությունների գործունեությունը:
- Ստեղծել օպերատիվ շտաբ, որի պետ նշանակել Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանին: Շտաբի պետի` սույն հրամանագրից բխող ցուցումները պարտադիր են պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների, ինչպես նաեւ ֆիզիկական եւ իրավաբանական անձանց համար:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: