Շուրջ 1100 մարդ մնացել է ճանապարհին, այդ թվում՝ 270 երեխա - Mediamax.am

Մարտ 04, 2026
935 դիտում

Շուրջ 1100 մարդ մնացել է ճանապարհին, այդ թվում՝ 270 երեխա


Լուսանկարը` trend.az


Երեւան: Մեդիամաքս։ Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանն այսօր հայտնել է, որ հազարավոր մարդիկ գտնվում են մեկուսացման մեջ, շուրջ 1100 մարդ մնացել է ճանապարհին ձմեռային ցուրտ պայմաններում, այդ թվում՝ 270 երեխա այս պահին կտրված է ընտանիքներից։

«Ադրբեջանցիները կեղծ բնապահպանական պատճառաբանություններով փակել են Ստեփանակերտ-Գորիս ճանապարհը, որը միակն է։ Ստեղծված իրավիճակը հանգեցնում է հումանիտար աղետալի հետեւանքների՝ դադարեցվել է սննդամթերքի, էներգակիրների, դեղորայքի եւ անհրաժեշտ պարենի մատակարարումները:

 

Սա ադրբեջանական էթնիկ ատելության քաղաքականության հերթական դրսեւորումն է, որը նպատակ ունի ահաբեկելու Արցախի ժողովրդին, գոյաբանական սպառնալիքի ներքո տարբեր կենսական հարցերում զիջումներ կորզելու Արցախից եւ պարտադրելու իր կամքը», - ասել է Գեղամ Ստեփանյանը:

 

Նա նշել է, որ ակնկալում է միջազգային դերակատարների ակտիվ արձագանքը, «մարդիկ չպիտի անտեսվեն՝ անկախ աշխարհաքաղաքական իրողություններից ու պետությունների քաղաքական ու տնտեսական շահերից»:




Մեր ընտրանին