Շվեդիայի Ռիքսդագը մերժել է ԼՂ վերաբերյալ ադրբեջանամետ բանաձեւը - Mediamax.am

3066 դիտում

Շվեդիայի Ռիքսդագը մերժել է ԼՂ վերաբերյալ ադրբեջանամետ բանաձեւը


Շվեդիայի Ռիքսդագը (խորհրդարանը)
Շվեդիայի Ռիքսդագը (խորհրդարանը)

Լուսանկարը` http://www.tosweden.ru


Երեւան: Մեդիամաքս: Շվեդիայի Ռիքսդագը (խորհրդարանը) մայիսի 9-ին մերժել է Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ ադրբեջանամետ բանաձեւի ընդունումը:

Ինչպես Մեդիամաքս-ին հայտնեցին Շվեդիայի Հայկական կազմակերպությունների միությունից, բանաձեւը ներկայացվել էր դեռեւս անցյալ տարի Մեհմետ Կապլանի (Կանաչների կուսակցություն) կողմից եւ կոչ էր անում Շվեդիային ակտիվ ներգրավվել ԼՂ հիմնախնդրի կարգավորման գործընթացում:

 

Բանաձեւում նշվում էր նաեւ, որ «հայկական ուժերը անհապաղ եւ անվերապահորեն պետք է  դուրս բերվեն» ԼՂ տարածքից, իսկ միջազգային կազմակերպությունները «պետք է երաշխավորեն ԼՂ հայկական փոքրամասնության ապահով, անվտանգ եւ ինքնավար գոյությունը Ադրբեջանի տարածքում»:

 

Բանաձեւը ստորագրվել էր մեկ պատգամավորի կողմից եւ այն քննարկելու համար առանձին ժամանակ չէր հատկացվել:

 

Փոխարենը, Ռիքսդագի արտաքին հարաբերությոնների հանձնաժողովն ընդունել է հայտարարություն, որում, մասնավորապես ասված է, որ «ԼՂ հիմնախնդիրը պահանջում է խաղաղ լուծում եւ դա Մինսկի խմբի պարտավորությունն է: Հանձնաժողովը սատարում է ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափով ներդրվող ջանքերին»:

 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին