Փաշինյանն ու Պուտինը քննարկել են ԼՂ շուրջ ստեղծված իրավիճակը - Mediamax.am

Փետրվար 23, 2026
3017 դիտում

Փաշինյանն ու Պուտինը քննարկել են ԼՂ շուրջ ստեղծված իրավիճակը


Լուսանկարը` ՀՀ կառավարության մամուլի ծառայություն (արխիվային լուսանկար)


Երեւան: Մեդիամաքս: Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր կայացած հեռախոսազրույցի ժամանակ քննարկել են Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը։

Կրեմլի մամուլի ծառայությունից հայտնում են, որ հայկական կողմի նախաձեռնությամբ կայացած հեռախոսազրույցի ընթացքում վերահաստատվել է Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների միջեւ 2020 թվականի նոյեմբերի 9-ի, 2021 թվականի հունվարի 11-ի եւ նոյեմբերի 26-ի եռակողմ պայմանավորվածությունների հետեւողական իրականացման կարեւորությունը։

 

Մամուլի հաղորդագրության մեջ նշվում է, որ ընդգծվել է ռուսական խաղաղապահ կոնտինգենտի դերը տարածաշրջանում կայունության ապահովման գործում։

 

Նիկոլ Փաշինյանն ու Վլադիմիր Պուտինն անդրադարձել են նաեւ Ռուսաստանի եւ Հայաստանի միջեւ ռազմավարական գործընկերության, դաշնակցային հարաբերությունների հետագա զարգացման որոշ արդիական հարցերի։




Մեր ընտրանին