Արցախի շփման գծի որոշ հատվածներում լարվածությունը պահպանվում է - Mediamax.am

Մարտ 08, 2026
920 դիտում

Արցախի շփման գծի որոշ հատվածներում լարվածությունը պահպանվում է


Լուսանկարը` ՀՀ ՊՆ մամուլի ծառայություն (արխիվային լուսանկար)


Երեւան։ Մեդիամաքս։ Օգոստոսի 2-ին եւ լույս 3-ի գիշերը օպերատիվ մարտավարական իրադրությունն Արցախում փոփոխությունների չի ենթարկվել:

Արցախի ՊՆ-ից հայտնում են, որ լարվածությունը շփման գծի որոշ հատվածներում շարունակում է պահպանվել:

 

«Արցախի ղեկավարության, ՊԲ հրամանատարության եւ ՌԴ խաղաղապահ զորակազմի կողմից իրավիճակի լիցքաթափման եւ հետագա սրացումներ թույլ չտալու ուղղությամբ քայլերը շարունակվում են»,- ասված է Արցախի ՊՆ հաղորդագրությունում:




Մեր ընտրանին