Երեւան: Մեդիամաքս: Արցախի Հանրապետության կառավարության նախաձեռնությամբ Ուկրաինայի Կիեւի եւ Զապորոժիեի շրջանների բնակիչներին 14 տոննա մարդասիրական օգնություն է ուղարկվել՝ տեղական արտադրության առաջին անհրաժեշտության ապրանքների տեսքով:
Արցախի տեղեկատվական շտաբից հայտնում են, որ օգնությունը փոխանցվել է Արցախում ռուսական խաղաղապահ զորակազմի միջոցով:
















