Արցախի նախագահը հանդիպել է ռուսաստանցի միջնորդի հետ - Mediamax.am

1484 դիտում

Արցախի նախագահը հանդիպել է ռուսաստանցի միջնորդի հետ


Լուսանկարը` Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմ


Երեւան: Մեդիամաքս: Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը սեպտեմբերի 6-ին Երևանում հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ Իգոր Խովաեւի հետ:

Արցախը շարունակում է հավատարիմ մնալ ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափում բանակցային գործընթացը շարունակելու հանձնառությանը, ասել է Արայիկ Հարությունյանը:

 

Հանդիպման ընթացքում շեշտվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների՝ առաջիկայում տարածաշրջան կատարելիք  այցի կարևորությունը, ասված է պաշտոնական հաղորդագրության մեջ:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին