Ֆրանսիայի նախկին ԱԳ նախարար Բեռնարդ Քուշներն այցելել է Արցախ - Mediamax.am

1906 դիտում

Ֆրանսիայի նախկին ԱԳ նախարար Բեռնարդ Քուշներն այցելել է Արցախ


Լուսանկարը` REUTERS


Երեւան: Մեդիամաքս: «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպության հիմնադիր, Ֆրանսիայի նախկին արտգործնախարար (2007-2010թթ.) եւ «Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովի անդամ Բեռնարդ Քուշները այցելել է Արցախ:

Հայաստան եւ Արցախ այցի ընթացքում Բեռնարդ Քուշներին ուղեկցում են «Միջազգային համերաշխություն» (Solidarités International) կազմակերպության հիմնադիր Ալան Բուանեն եւ Ֆրանսիացի հետազոտողների միության (Société des Explorateurs Français) նախկին նախագահ Պատրիս Ֆրանսեսկին, հայտնում են «Ավրորայից»:

 

«Ես երախտապարտ եմ Հայաստան եւ Արցախ այցելելու հնարավորության համար եւ արտահայտելու իմ համերաշխությունը պատերազմից տուժածներին»,- ասել է Քուշները:

 

Ստեփանակերտում հյուրերն այցելել են Քերոլայն Քոքսի անվան վերականգնողական կենտրոն եւ հանդիպել են վիրավոր զինվորներին:

 

Փետրվարի 24-ին Քուշների գլխավորած պատվիրակությունը շրջել է Ստեփանակերտի այն շրջաններում, որոնք ամենաշատն էին տուժել պատերազմից:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին